Լուրեր

Գեղագիտական հաճույք է հետեւել քպ-ական ոհմակի վայնասունին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարման հետ․ Աշոտյան

13.02.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

 
 «Գեղագիտական հաճույք է հետեւել քպ-ական ոհմակի վայնասունին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարման հետ։  
Սահմանադրությունն ութ տարվա ընթացքում աջ ու ձախ պղծողների, Ալիեւի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը, ինչ խոսք, տպավորիչ է իր եղկելիությամբ։
 
Հատկապես, որ հայտարարված քաղաքական լուծման հիմքում կարող է լինել բացառապես ժողովրդի ակնկալվող կամքն ու որոշումը»։

← Վերադառնալ ցուցակին