Լուրեր

Շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը և եղբայրական իրանցի ժողովրդին Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի կապակցությամբ․ Դանիելյան

11.02.2026

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը և եղբայրական իրանցի ժողովրդին Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի կապակցությամբ։
Այս պատմական օրը խորհրդանշում է ազգային արժանապատվության, ինքնիշխանության և անկախ պետականության հաստատումը։ Անցած տասնամյակների ընթացքում Իրանը, դիմակայելով բարդ մարտահրավերների, կարողացել է ամրապնդել իր պետական հիմքերը և արձանագրել նշանակալի ձեռքբերումներ զարգացման տարբեր ոլորտներում։
 
Հայաստանի և Իրանի միջև ձևավորված եղբայրական ու բարիդրացիական հարաբերությունները առանձնահատուկ արժեք ունեն մեր տարածաշրջանում։ Դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ռազմավարական գործընկերության վրա։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների և տարածաշրջանային կայունության։
Մաղթում եմ եղբայրական Իրանի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և նոր հաջողություններ»։
 
Հնարավոր է սա ‎տեքստ, որում ասվում է «‎هفتمین و چهل انقلاب پیروزی سالگرد ایران اسلامی hpwth นโพฐนน Cpи.p 47-ባ wpBnwpap 47th Anniversary of the Victory of the Islamic Revolution of Iran S ایروان دساتہودیاسلامیپران۔ایروان‎»‎ նկարն է

← Վերադառնալ ցուցակին