Լուրեր
Ջեյ Դին պետք է լսեր հայ ժողովրդին․ Եսայան
10.02.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ջեյ Դին պետք է լսեր հայ ժողովրդին
Այո, Վենսի այցը շատ կարեւոր է։ Հայ ժողովուրդը պետք է ԱՄՆ փոխնախագահին ասի այն, ինչի մասին այս կզածները երբեք չեն ասի։ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը երեկ հանդիպումներ ունեցավ ՀՀ այսօրվա իշխանականների հետ։ Այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունը հայ ժողովրդի, հայկական շահի հետ չունի ոչ մի առնչություն, արդեն շուրջ ութը տարի տեսնում ենք։Եւ հայ մարդիկ, ընդդիմադիր գործիչներ, ուժեր, արցախցիներ,Բաքվում եւ Երեւանում քաղբանտարկյալների հարազատներ, զոհված զինվորների հարազատներ երեկ Երեւանի փակ փոողոցներում ամեն կերպ փորձեցին Վենսին տեղեկացնել այս ակնհայտ իրականությունը։ Այն, որ նիկոլը չունի հայ ժողովրդի անվերապահ վստահությունը, մարդիկ փորձեցին ցույց տալ, ասել, որ Հայաստանում կա երկու իրականություն։Մեկը՝ իշխողների ոչ հայանպաստ գործելաոճն է երկրի, մեր հայրենիքի հաշվին իրենց հետույքը իշխանական աթոռին պահելու համար, մյուսը՝ ամբողջ մի ժողովուրդ՝ Հայաստանում եւ Սփյուռքում, որ չի կիսում սրանց ազգադավ քաղաքականությունը։ Այն, որ ԱՄՆ-ում սա գիտեն, չեմ կասկածում, բայց եւ այն, որ նույն ԱՄՆ-ն շտապում է իր շահը տարածաշրջանում Հայաստանի հաշվին առաջ մղել, քանի դեռ այստեղ իշխանության ղեկին նիկոլն է, դա էլ է ակնհայտ։
Պարոն Վենսը այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, չի հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, դեռ չի հանդիպել, թեպետ ինքը հայտարարեց, թե ուրախ է որպես քրիստոնյա գտնվել առաջին քրիստոնյա երկրում։
Պարոն Վենսը այսօր կմեկնի Բաքու, եւ, չկասկածեք, նա Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին չի բերելու Երեւան, ինչը որպես ժողովրդավար գերտերության փոխնախագահ պետք է, որ աներ։ Ինչը, որպես Խաղաղության մրցանակ ակնկալող ղեկավարի փոխնախագահ, պետք է որ աներ առաջին հերթին, մինչ իր այցը։ Ի դեպ, երբ Վենսը թեթեւակի ակնարկեց, թե նիկոլի վերընտրությանը կաջակցեն, ամենեւին էլ նիկոլի <սիրուն> աչքերի համար չէր, այլ՝ հենց իր երկրի, որովհետեւ ԱՄՆ-ին, ինչպես եւ Թուրքիային ձեռնտու է Հայաստանում ունենալ իրենց բոլոր հանձնարարականները հլու կատարող մի խամաճիկ։
Բաքվից հետո շատ ավելի հստակ կդառնա, որ այն <Ներդրումները> որոնց մասին արդեն որոշ վերլուծաբաններ երջանիկ ժպիտով ավետում են, հերթական վտանգներն են Հայաստանի սիրիականացման ճանապարհին։ Սպասենք նոր զարգացումների»։
