Լուրեր
Ասֆալտն է մեղավոր, որ իրեն կոյուղուց հետո չեն վերականգնել․ Հարությունյան
10.02.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարզվեց՝ ասֆալտը չի քանդվել Ավինյանի անգործությունից։
Ասֆալտն է մեղավոր, որ իրեն կոյուղուց հետո չեն վերականգնել։
Աղն է մեղավոր, որ ռեկորդային քանակով են լցրել։
Միայն մի բան հաստատ անմեղ է՝ քաղաքապետարանը։
Եթե վաղը Երևանում ծառերը չորանան, երևի կասեն՝
«շատ արև էր տեսել»։
Քաղաքը կառավարվում է պատասխանատվությամբ։
Իսկ դա, ցավոք, ՔՊ-ականների մոտ ամենաշատն է պակասում»։
