Լուրեր
Սա ազգային անվտանգության խնդիր է․ Հարությունյան
07.02.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ ԿԳՄՍՆ-ն տարածում է Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի հայտարարություն՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիները կարող են դիմել։
Սա ազդեցության գործիք է՝ ուղղված Հայաստանի տարբեր ոլորտների թրքացմանը, հայ երիտասարդին կրթության միջոցով մոլորեցնելուն և նրա արժեհամակարգը վերափոխելու։
Սա կրթության հարց չէ։ Սա ազգային անվտանգության խնդիր է, որը ներկայացվում է որպես հնարավորություն։
Պետությունը պարտավոր է գնահատել ոչ միայն հնարավորությունները, այլ նաև դրանց հետևանքները»։
