Լուրեր

Դասական առանց իզմերի նիկոլիզմ…Շարմազանով

05.02.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Դասական առանց իզմերի նիկոլիզմ…
 
Բա ամբողջ տարին հայ հասարակությանը հրամցնել ,թե ՌԴ-ն «հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ» ու Մոսկվայում հայտարարել ,որ « չենք ցանկանում տպավորություն ստեղծվի ,թե Հայաստանը իր բարեկամ եւ դաշնակից պետության՝ Ռուսաստանի դեմ ինչ-որ բան է անում»։
Բա մեռաք հայ-ռուսական դաշինքի դեմ խոսելով,իսկ բոլոր նրանց,ովքեր ՀՀ-ի անվտանգային ապագան կապում  էին ՌԴ-ի հետ դաշինքի ամրապնդմամբ՝ պիտակավորում էիք։
 
Հիմա փաստորեն արդեն ՌԴ-ն դարձավ «բարեկամ եւ դաշնակից»։
Բա ընդդիմադիրներին էլ «Ռուսաստանի գործակալ»,էլ՝ «շպիոն»,էլ՝ ինչ ասես,որ չէիք պիտակավորում։
Փաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է։
Իմանանք էլի…
 
Հիշեցի մի ասացվածք՝ «ներսը կատու են ճղում, իսկ դուրսը՝….»  » ։

← Վերադառնալ ցուցակին