Լուրեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով ընթացող դատավարությունը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան խորն է արժեզրկվել դատական համակարգը

05.02.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով ընթացող դատավարությունը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան խորն է արժեզրկվել դատական համակարգը, որը վաղուց հրաժարվել է իր հիմնական առաքելությունից և ընտրել գործող իշխանության հետ համագործակցության խայտառակ ճանապարհը։
Ակնհայտ է, որ նախընտրական թոհուբոհի խորացման հետ այս դատական բեմադրությունն ավելի ակտիվ է օգտագործվելու՝ կոնկրետ օրակարգ սպասարկելու և անհրաժեշտ քաղաքական ֆոն ապահովելու նպատակով։
 
Դատական համակարգը գիտակցաբար ներքաշված է այս ամբողջ «խաղի» մեջ՝ իր վրա վերցնելով քաղաքական պատվերներ կատարողի դերակատարությունը: Ու Փաշինյանի թեթև ձեռքով ամբողջ համակարգը փաստացի ենթարկվել է կապիտուլացիայի, և այս ու տարբեր «գործերի»  հետևանքները դեռևս երկար ժամանակ իր վրա զգալու է Հայաստանի Հանրապետությունը՝ այլանդակ վճիռների, խեղված որոշումների պատճառով տուժելու և դատարանների նկատմամբ հանրային վստահության շարունակական անկման տեսքով»։

← Վերադառնալ ցուցակին