Լուրեր
Երբ դատախազություն-դատարանը իրեն դրել է նիկոլի տեղը. Եսայան
04.02.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ դատախազություն-դատարանը իրեն դրել է նիկոլի տեղը, երկրում վերանում է արդարադատությունը։ Ես չգիտեմ, ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը մասնակցե՞լ է վարչաբենդի միջոցառմանը, բայց, որ նա լավ ասմունքող կարող էր լինել, իր ձայնային տվյալներով կարող էր նաեւ լավ հաղորդավար լինել, անկասկած է։ Երեկ նա այնպիսի պաթոսով եւ կոմերիտական պատրաստակամությամբ էր ընթերցում իբր մեղադրական խոսքը, որ երջանկահիշատակ ասմունքող Վլադիմիր Աբաջյանը կնախանձեր։
Իրեն բեմի վրա էր զգում մարդը։Հավանաբար պաշտոնի բարձրացում են խոստացել էս թատրոնի դիմաց։
Բայց սա չէ էականը, սա՝ զուտ արձանագրում։
Իրականությունն այն է, որ պաթոսով ընթերցված այդ տեքստը ամբողջովին փուչիկ էր եւ այդ փուչիկը եւս մեկ անգամ պայթեց, երբ հնչեց հայտնի սիլվայի անունը։Դե, իսկ օդապարիկների փողը փակելը լրիվ վերջն էր, ինչ մեղք եք, տղերք։ Այ մարդ, արդարադատություն չկա, խե՞լք էլ չկա, ինչու եք ինքներդ ձեր շարունակ դնում ծիծաղելի եւ հիմար վիճակի մեջ»։
