Լուրեր

Սուրենն ու Ալենը Արցախի Ակնայի հարցում սխալվեցին, բայց Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին․ Զաքարյան

31.01.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Որքանով հասկանում եմ հրապարակված հրամանից՝ ՊՆ-ում որոշել են հրաժարվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ԶՈւ անձնակազմին տասնամյակներով մատուցվող հոգևոր ծառայությունից, և որոշել են ստեղծել սեփական «հոգևոր ծառայությունը»: 
 
Չի բացառվում, որ ՀԱՍԵ կողմից, տարբեր պատճառներով , կարգալույծ եղած նախկին հոգևորականներին առաջարկեն ծառայության անցնել «մայորի» և «կապիտանի» կոչումներին համապատասխան՝ ավագ գնդերեց և գնդերեց՝ ոչ հրամանատարական պաշտոններում:
 
Չեմ զարմանա նաև, որ Զինված ուժերում քրիստոնեական հավատքի սկզբունքների «ուսուցումն» ու քրիստոնեական դաստիարակությունն այսուհետ իրականացվի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարի ոգուն և ձևին համապատասխան: 
 
Հ.Գ. Սուրենն ու Ալենը Արցախի Ակնայի հարցում սխալվեցին, բայց Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է»:

← Վերադառնալ ցուցակին