Լուրեր

29 տարի անց «իբրև» Ամենայն Հայոց Հայրապետի դեմ պայքարի արդյունքում ներկայիս պաշտպանության նախարարը չեղարկում է այդ որոշումը․ Թադևոսյան

31.01.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«1997թ․ նոյեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Ա֊ի և ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից ՀՀ Զինված ուժերում ստեղծվել է Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր ծառայությունը: 
 
29 տարի անց «իբրև» Ամենայն Հայոց Հայրապետի դեմ պայքարի արդյունքում ներկայիս պաշտպանության նախարարը չեղարկում է այդ որոշումը: 
Անկեղծ ինձ հետաքրքիր է, ինչ են մտածում այն մարդիկ, ովքեր, որ ասում են, թե կապիտուլյանտների կռիվը ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ է, այլ անձերի»:

← Վերադառնալ ցուցակին