Լուրեր

Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելը․ Աբրահամյան

28.01.2026

  ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առիթով առաջինը, ինչ գալիս է մտքիդ, այն մարդիկ են, ովքեր բավականին ծանր ու, առաջին հայացքից, անհաղթահարելի թվացող ժամանակներում բանակ հիմնադրեցին, դրա մասնիկը դարձան, կայացրեցին այն և բազում հպարտության առիթներ ստեղծեցին։
 
Այս օրը հերթական առիթն է հարգանքի տուրք մատուցելու և խոնարհվելու վերջին երեք տասնամյակներում հայրենիքի պաշտպանության բարձր առաքելությունն իրականացնելիս նահատակված մեր հերոսների հիշատակի առաջ։
Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելը՝ բանակի երբեմնի դերի ու առաքելության վերականգնման գործում և սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցելու համար:
Փառք մեր նվիրյալներին։
 
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»։

← Վերադառնալ ցուցակին