Լուրեր

Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով. Աբրահամյան

26.01.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Թեև Աշտարակի դատարանում և նրա դիմաց հավաքված մարդիկ որոշակի հույս ունեին, որ դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը չի երկարաձգի, սակայն դատարանը քաղաքական վճռի հարցում «անսասան» գտնվեց` կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգեց:
 
Դատական նիստում դատավորի կրավորական կեցվածքն ու թեմայի նկատմամբ ակնհայտ անտարբերությունն արդեն իսկ հուշում էր` նիստից առաջ վճիռն արդեն կայացված է:
 
Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով»:

← Վերադառնալ ցուցակին