Լուրեր
Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք․ Զաքարյան
24.01.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք։
Իրանի հետ կրկին թեժացող հակամարտությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ը զգալի ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում։ CENTCOM-ը (կենտրոնական հրամանատարությունը) հաղորդում է, որ ժամանել են (կամ մինչ վաղը կժամանեն).
Ծովային արձակման «Տոմահավկ» թևավոր հրթիռակիրներ (Էսմինեցներ) Mitcher-ը, McFaul-ը, Oscar Oustin-ը, Roosevelt-ը, Bulkley-ը, Paul Ignatius-ը, South Dakota-ն և Georgia-ն (հարվածային):
Ճանապարհին են 358 հատ Tomahawk տիպի հրթիռներ և Lincoln ավիակիր հարվածային խումբը՝ ընդհանուր առմամբ 454 հրթիռներով:
Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբն իր՝ Mitcher, McFaul, Oscar Austin, Roosevelt, Bulkley, Paul Ignatius, South Dakota և Georgia կործանիչներով:
Ավիակիր նավատորմի ապահովման (աջակցման) խումբն իր «Ֆրենկ Այ. Փիթերսեն», «Սփրուանս», «Մայքլ Մերֆի» պաշտպանիչ նավերով, ինչպես նաև թվով 9 կործանիչ ավիացիոն էսկադրիլիաներով:
Դեպի Իրանի հարակից ջրեր են շտապում և բացազատվում նաև տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Mount Whitney, Lewis B. Puller, Canberra, Santa Barbara ականակիր ռազմանավերը: Նրանց են միացել Carl Brashear, Henry J. Kaiser, Bruce S. Heezen և Marie Tharp մատակարարման-ապահովման նավերը:
Մերձավորարևելյան արշավախմբի մեջ ընդգրկված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ տարածաշրջանում տեղակայված F-35-ի 2 հատ էսկադրիլիա, F-15E -ի 3 հատ էսկադրիլիա, F-16-ի 1 հատ էսկադրիլիա և A-10-ի 1 հատ էսկադրիլիա:
Հետախուզական, աջակցության և լոգիստիկ ինքնաթիռներից ԱՄՆ ուժերի կազմում են P-8A Poseidon պարեկային ինքնաթիռները, C-17A Globemaster և KC-130J տիպի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները, KC-135 Stratotanker և KC-46A Pegasus ռազմավարական տանկերները, ինչպեսնաև MQ-4C Triton տիպի երկարատև թռչող ԱԹՍ-ները:
ԱՄՆ ափամերձ պահպանության «Չարլզ Մալթրոփ» (WPC-1141), «Ռոբերտ Գոլդման» (WPC-1142), «Գլեն Հարիս» (WPC-1143), «Էմլեն Թանել» (WPC-1144), «Ջոն Շոյերման» (WPC-1146) և «Քլարենս Սաթֆին կրտսեր» (WPC-1147) պարեկային նավերը:
Թեկուզև նախագահ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի խուսափել Իրանի դեմ ուժի կիրառումից, այնուամենայնիվ պետք է ամեն ինչով (այդ թվում՝ հատկապես փախստականների հարցերով) պատրաստ լինել մեր շուրջը հասունացող ռազմական գործողություններին:
Այն կարող է սկսվել ցանկացած պահի:
Հ.Գ.ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերն այսօր ժամանում է Թել Ավիվ՝ ՑԱՀԱԼ-ի հրամանատարության հետ քննարկելու անվտանգային և համագործակցության հարցերը: Իսկ ֆրանսիական Air France-ը և նիդեռլանդական KLM-ն առաջիկա օրերի համար չեղարկում են դեպի Թել Ավիվ իրենց չվերթները»:
