Լուրեր
Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի` իր անձի նկատմամբ դրսևորված անբարոյական ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ․ Աբրահամյան
24.01.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով:
Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։
Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները` դրանով իսկ ապահովելով իրենց քաղաքական վերադասի անօրինական հանձնարարությունները:
Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի` իր անձի նկատմամբ դրսևորված անբարոյական ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ, ինչպես նաև` տիրադավներին միանալու օպերացիան «մերկացնելու» և մերժելու հետ» :
