Լուրեր

TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Մամիջանյան

23.01.2026

 ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում:
 
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռազմավարական գործընկերության պայմանագրեր է կնքել ամերիկյան խոշորագույն ներդրումային հիմնադրամների՝ Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և GIP-ի հետ: Ենթադրվում է համագործակծություն՝ այդ թվում նաև ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ ոլորտներում:
 
Ո՞րն է երաշխիքը, որ հենց այս խողովակով Ադրբեջանն իր մասնաբաժինը չի ստանա TRIPP  կառուցապատման իրավունք ստացող ընկերության ամերիկյան բաժնեմասի 74%-ի մեջ»:

← Վերադառնալ ցուցակին