Լուրեր
Ռեպրեսիաները շարունակվում են․ Դանիելյան
23.01.2026
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռեպրեսիաները շարունակվում են․ անգամ փակված գործերը վերաբացվում են։ Քաղաքական հետապնդումների ալիքը ոչ միայն չի մարում, այլ՝ օրեցօր ուժգնանում է։ Արդեն իսկ շինծու քրեական գործերով անցնող կամ արդեն բանտարկված բազմաթիվ մարդկանց շարքին կրկին ավելանում են նոր անուններ։
Մասնավորապես, վերաբացվել է 2025 թվականին փակված այն գործը, որով դատարանը արդարացրել էր ՀՀԿ ԵԿ անդամ, քաղաքական հետապնդումների արդյունքում 1,5 ամիս բանտարկված Ժորա Ավետիսյանին»։
