Լուրեր
Նարեկի այս ծայրահեղ քայլի շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը լրիվ այլ դրսևորում ստացավ․ Աբրահամյան
22.01.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է` հստակեցնելու քաղաքական, հասարակական մակարդակում իրերի ճիշտ դասավորությունը:
Որքան էլ իշխանությունն այս թեմայով փորձում է առավելագույնս լռություն ապահովել` չտեսնելու տալու և «ձայնն իջեցնելու» ճանապարհով, խնդիրը ոչ միայն լայն հնչեղություն է ստացել, այլ քաղաքական առաջնային օրակարգ բերվել:
Նարեկի այս ծայրահեղ քայլի շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը լրիվ այլ դրսևորում ստացավ, որը տարածելի է քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց համար»:
