Լուրեր

2016-ին Արցախը հայկական էր. Դանիելյան

19.01.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Թույլ տվեք օրվա թրենդին միանալ ոչ թե իմ 2016-ի և 2026-ի լուսանկարներով, այլ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի և այսօրվա Հայաստանի տարբերությունները մատնանշող այս քարտեզը հրապարակելով՝ որպես «մինչև և հետո»։
 
2016-ին Արցախը հայկական էր։
Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն։
Հայոց բանակը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաղթել էր թշնամուն (իհարկե անգամ դրանից շատերը դժգոհ էին)։
 
Հ.Գ.
2016-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանը տարածաշրջանի համար ոչ թե «խաչմերուկ» էր, այլ գործոն։
Ոչ թե աշխարհաքաղաքական իրադարձությունների դիտորդ, այլ՝ մասնակից»։
 
Հնարավոր է սա քարտեզ նկարն է

← Վերադառնալ ցուցակին