Լուրեր

Արդեն 9-րդ օրն է՝ Արմավիր ՔԿՀ-ում «հետույք» բառի կիրառման համար կալանավորված Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է․ Հովասափյան

17.01.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովոսափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանյան այսօրվա իրականության առանցքային բաղադրիչներից մեկը, ցավոք սրտի, քաղաքական հայացքների համար մարդկանց ապօրինաբար կալանավորելն ու անազատությունից զրկելն է։ Իշխանության որդեգրած «բաստիոնական» քաղաքականության իրական նպատակը պարզ է՝ ընդդիմախոսներով լցնել ՔԿՀ-ները և այդ կերպ լռեցնել նրանց։
 
Արդեն 9-րդ օրն է՝ Արմավիր ՔԿՀ-ում «հետույք» բառի կիրառման համար կալանավորված Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է։ Ինչպես հայտնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Նարեկի մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են ունենալ կյանքի համար վտանգավոր և անդառնալի հետևանքներ։
 
Այս իշխանության համար դա դարձել է սովորական գործելաոճ․ կալանք, անմարդկային պայմաններ, առողջության նպատակային քայքայում։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ տեղի ունեցավ լուսահոգի Արմեն Գրիգորյանի հետ՝ հենց դատարանի դահլիճում։ Էսա սրանց իշխանության ձեռագիրը։
Ստեղծված իրավիճակը մասնավոր դեպք չէ և ոչ էլ մի մարդու ճակատագիր։ Սա համակարգ է, որն աշխատում է վախի ու լռեցման վրա, ամեն ինչ անում են իրենց վերատադրման ու իշխանության մնալու համար: 
Ժամանակին Հայաստանում իրենց մեջ տեղից պորթող «քաղհասարակություն» կոչվածն էլ իրանց համար դինջ լռված են, երբ մի կտրված ճյուղի համար մինչև մեռած Քենեդի հասնում էին: 
 
Համբերություն Նարեկին ու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին