Լուրեր
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան երկու ամիս ապօրինի կալանքի տակ են․ Խաչատրյան
17.01.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի օրոք մեկ անգամ չէ, որ քաղաքական հաշվեհարդարի նպատակով կայացվել ու շարունակում են կայացվել դատական ապօրինի որոշումներ։ Դա վաղուց այլևս գաղտնիք չէ, անգամ ամենանիկոլականներն են հասկանում, թե ինչ է անում «նիկոլի դատարանը» ընդդիմադիր գործիչների հետ։
Այս ութ տարիների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել ամենաաբսուրդային ու զավեշտալի դատական որոշումների, ապօրինի կալանավորումների, մարդու իրավունքների կոպիտ ու ցուցադրական ոտնահարումների: Դատական համակարգը փաստացի վերածվել է քաղաքական մահակի՝ լռեցնելու, վախեցնելու և քաղաքական դաշտը բռնաճնշումներով «մաքրելու» համար։
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան երկու ամիս ապօրինի կալանքի տակ են։
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 9-րդ օրն է։ Նրա պահանջը պարզ ու հստակ է՝ անհապաղ ազատ արձակել իրեն ապօրինի կալանքից։ Նարեկը շատ լավ գիտակցում է, թե ում օրոք է պայքարում՝մի իշխանության պայմաններում, երբ նույնիսկ դատարանի դահլիճում կամ անվասայլակին գամված մարդկանց կարող են անտարբերորեն տանջամահ անել։ Բայց նա գիտակցաբար է ընտրել զրկանքների ճանապարհը՝ բարձրաձայնելու իր պահանջները և անգամ ծանր առողջական խնդիրների գնով չի պատրաստվում նահանջել։
Ցանկացածիս պարտքն է՝ ամեն մեկն իր հնարավորությունների շրջանակում, բարձրաձայնել ու սատար կանգնել մեր ընկերներին»։
