Լուրեր

Առավոտվանից մայրուղիներում ու մայրաքաղաքի փողոցներում տիրող անտերխանան ամբողջացնում է օրվա իշխանության ողջ հմայքն ու մերկությունը․ Հովասափյան

14.01.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Առավոտվանից մայրուղիներում ու մայրաքաղաքի փողոցներում տիրող անտերխանան ամբողջացնում է օրվա իշխանության ողջ հմայքն ու մերկությունը։ Բառացի կաթվածահար եղած երթևեկություն, որն ավելի շատ էքստրիմ է հիշեցնում, և սա բնավ հեգնանք չի, այլ դառը, «գետնի վրա» գոյություն ունեցող իրականություն։
Ի դեպ՝ սա տեղի ունենում այն դեպքում, երբ նախապես հայտարարվում է, որ տեղալու է ձյուն, լինելու է  ցուրտ և մեծ է մերկասառույցի հավանակնությունը։ Ասել է թե՝ իշխանությունը կոչվածը թքած ունի մարդկանց տեղաշարժի անվտանգ ապահովման վրա։ Եթե, սրանք մի հատ հասարակ ճանապարհային սպասարկում չեն կարողանում ապահովել, պարզ ա չէ՞, որ վարած դիվանագիտությունն էլ մաքրած ճամփից բեթար մի բան ա ըլնելու։
 
Էս պահին Սպիտակի ու Դիլիջանի ոլորանները Սոլթ Լեյք Սիթիի դահուկային տրամպլիններից ոչնչով չեն տարբերվում, Սևանի մայրուղին Սեուլի ձմեռային օլիպիադայի հոկեյի դաշտն ա դառել, իսկ ինքը, իրա թերարժեքության բարդույթի ու մանկական տրավայի հետևանքով մնացած գոլդ համարով «Լեքսուսով» գնացել ա «Խաղաղության խաչմերուկի ռիսկերի» մասին քննարկումների»։

← Վերադառնալ ցուցակին