Լուրեր
Սա լինելու է ՀՀ ստրկացման սկզբնախաղը․ Հովասափյան
14.01.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բնավ պետք չէ՝ աշխարհաքաղաքական գիգանտ ու ռահվիրա լինել, որպեսզի հասկանանք մի պարզ ճշմարտություն կապված ԹՐԻՓ-ի հետ։ Սա ոչ միայն միջանցք է, որի մասին փաստացի արձանագրված է առավոտյան հրապարակված փաստաթղթի մեջ, այլ այն մի ձևաթուղթ է, որով Ադրբեջանը պաշտոնապես կապվում է Նախիջևանի հետ։ Այսինքն այս ամեն ինչն Ադրբեջանի վաղեմի երազանքի իրագործման մասին է՝ մնացածը ծխածակույթ է ու պուպուշ բառեր, որով մեզ փորձում են մոլորեցնել օրվա կոլաբորանտ իշխանությունները։
Եթե չեմ սխալվում, մոտավորապես սենց մի փաստաթութ էլ, որով Ադրբեջանը էլի կապվում էր Նախիջևանի հետ, ստորագրվել էր նաև 2020-ի նոյեմբերի 9-ին, ուղղակի էդ փաստաթղթով մենք կարողանում էինք գնալ Արցախ, հիմա ամեն ինչ գլխիվայր վիճակում է։
Ի դեպ՝ այս փաստաթղթով արձարագրվում և կյանքի է կոչվում նաև Ալիևի առանցքային պահանջներից մեկը, ըստ որի՝ «Զանգերզուրի միջանցքում մենք չպետք է տեսնենք հայի դեմք»։ Այս պահանջը թաքնված է փաստաթղթում բավական ծավալուն ներկայացրած «բեյք օֆիսային» պնդումների մեջ։ Փաստորեն լինելու է երկու գրասենյակ՝ առաջնային և երկրորդական․ առաջինը, որը անմիջապես շփվելու է ԹՐԻՓ-ի շարժի հետ, տրվելու է երրորդ կողմին վարձակալության, և միայն երկորդ գրասենյակու, արդեն աշխատելու են հայ աշխատակիցներ։ Չեմ բացառում, որ այդ առաջնային օֆիսում, օրինակ, կնստեն թուրք աշխատակիցներ և անցնողներին, ՀՀ սուվերեն տարածքից «սալամ» կասեն։
Մի բառով՝ սա լինելու է ՀՀ ստրկացման սկզբնախաղը, հետո չասեք՝ դե բա մի կես բերան ասեիք»։
