Լուրեր
Այսօր ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է․ Աբրահամյան
14.01.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է:
Վ. Ասատրյանը Զինված ուժերի սպայական դարբնոցի ամենակայացած, պատրաստված դեմքերից էր, սպայի ու հրամանատարի լավ տեսակ և օրինակ:
Վերջինս ուներ զինվորականին ու սպային հատուկ բոլոր կարևոր հատկանիշները, ու շատ անսովոր է նրա մասին անցյալով խոսել:
Հիշատակդ վառ լավ մարդ, իսկական հրամանատար:
Հավերժ փառք ու խոնարհում»:
