Լուրեր

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման խորը ակունքներում կանգնած, նվիրյալ էր պարոն Զոհրաբյանը․ Եսայան

13.01.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Ռազմիկ Զոհրաբյանը իրական ընդդիմադիր քաղաքական պայքար անցած, շուրջ 10 տարի սովետի կողմից ազատազրկված, հանուն իր գաղափարի, իր հայրենիքի   ինքնուրույնության,  հայ մարդու իրավունքի պաշտպանման համար իրական կռիվ մղած, պայքարի առաջին գծում   մարտնչած, մինչեւ կյանքի վերջը ազնիվ, անաչառ, իր մարդկային,  քաղաքական սկզբունքներին ու գաղափարներին հավատարմ  քաղաքական գործիչ էր։
 
 Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման խորը ակունքներում կանգնած, նվիրյալ էր պարոն Զոհրաբյանը։ Պատիվ եմ ունեցել եւ որպես լրագրող  բազմիցս  զրուցել, հարցազրույցներ վերցնել պարոն Զոհրաբյանից, նաեւ՝ նրա  կողքին նստել Ազգային Ժողովում։ Քիչ կան   մարդիկ, ում  մասին կարող ես ասել՝   նա  օրինակ էր երիտասարդների եւ իր շրջապատի համար։ Ռազմիկ Զոհրաբյանն այսպիսին էր։
Ցավում եմ այս կորստի համար»։

← Վերադառնալ ցուցակին