Լուրեր

Աբսուրդը սրանց արարքների անբաժանելի ուղեկիցն է․ Եսայան

12.01.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Մասիս համայնքի ղեկավար, իմպիչմենտի անվստահության գործընթացի ԱԺ  երկու ընդդիմադիր խմբակցությունների վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հանդեպ այս իշխող կառավարիչները իրականացնում են քաղաքական բռնություն եւ դա անում են անթաքույց,մեր երկրում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների,միջազգային կառույցների բաց աչքի առաջ։ Այսօր պետք է տեղի ունենար վերաքննիչ դատական նիստ,դատարանի մոտ էին ոչ միայն Դավիթի  հարազատները,այլեւ Մասիս համայնքի բազմամարդ  խմբերը,նիստը զավեշտալի պատճառաբանությամբ մեկ շաբաթով հետաձգվեց։   
Աբսուրդը սրանց արարքների անբաժանելի ուղեկիցն է։     
 
Անգամ անազատության մեջ Դավիթը մնում է Դավիթ՝ ուժեղ, սիրված եւ հարգված։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։Ազատություն Երեւանի եւ Բաքվի բանտերում պահվող հայ ու հայրենասեր,սկզբունքային եւ գաղափարական տղաներին»։

← Վերադառնալ ցուցակին