Լուրեր
Նարեկ Սամսոնյանի ծավալուն և հիմնավոր խոսքն ամբողջությամբ բացահայտեց ապօրինությունների ողջ շղթան․ Աբրահամյան
09.01.2026
ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Թեև Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանն ու նրանց փաստաբաններն ամբողջությամբ ոչնչացրեցին գործով մեղադրանքը ու հիմնավոր դիտարկումներով ներկայացրեցին խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությունը, դատավորը 3 ամսով երկարացրեց Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանավորման ժամկետը:
Ակնհայտորեն իշխանությունը խնդիր է դրել` կալանքը որպես պատիժ օգտագործելն ու Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում:
Խայտառակ գործ` իր հստակ դերակատարներով ու պատվիրատուներով, որով հերթական անգամ ցույց տվեց գործող ռեժիմի հավատարմությունը բռնատիրական կարգերին:
Հ.Գ. Նարեկ Սամսոնյանի ծավալուն և հիմնավոր խոսքն ամբողջությամբ բացահայտեց ապօրինությունների ողջ շղթան և ամբողջապես մերկացրեց քաղաքական իշխանության ու նրա խամաճիկների իրական դեմքը»:
