Լուրեր

Իրականության եւ դժոխքի միջեւ. Եսայան

09.01.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իրականության եւ դժոխքի միջեւ
 
Մի պատմություն հիշեցի, այսօր՝ տիպական։ Մեծահարուստի մեկը մահանում է, գնում-կանգնում է էն աշխարհում, սպասում է դռները բացվեն։ Հրեշտակը բացում է դուռը, մեծահարուստը թե՝ ահա, եկել եմ, ինձ ամենալավ սենյակը՝  դեպի երկիր հոյակապ դիրքով, ամեն օրվա թարմ թերթեր եւ ամեն օր իմ սիրած  ուտելիքն ու ըմպելիքը։ 
 
Հրեշտակն ասում է․«Շատ լավ, կունենաս։ Ես քո մոտ կգամ 1000 տարի հետո, տեսնեմ ոնց ես»։ Անցնում  է 1000 տարի, հրեշտակը գալիս է, բացում մեծահարուստի սենյակի դուռը եւ հարցնում՝ հը, ոնց ես։ Օլիգարխը հարձակվում է հրեշտակի վրա, գոռում է․ «Էս ա՞ ձեր դրախտը,զզվեցի   ոչ մի հետաքրքիր բան, նույն ուտելիքներից զզվեցի,  տեսարանից, էս ի՞նչ դրախտ ա, մարդկանց խաբում-բերում եք»։
 
 Հրեշտակը   սառը հայացքով նայում է էդ օլիգարխին ու ասում․  «Սխալվում ես, սա դրախտը չէ, սա դժոխքն է,դու եկար ու անգամ չուզեցիր իմանալ, թե ուր ես ընկել»։ 
Հիմա՝  տեղայնացնեմ,  կուզեք  ոչ թե  3 այլ՝ 13 միլիոն պարգեւավճար ստացեք, կուզեք  ընկեք փողոցները եւ  պղծեք եկեղեցիները, կուզեք նոր մանդատի համար իրար կերեք, կուզեք՝ ձեզ կինոյի լավ տղու տեղը դրեք, կուզեք՝ գլխներիդ խաչով գլխարկ կամ  ցիլո դրեք, ինչ կուզեք՝ արեք եւ անում եք։Մեկ ա՝ դուք էս ժողովրդի համար  դժոխքն արդեն ապահովել եք եւ, հանկարծ չշշկռվեք, դուք նույնպես էդ դժոխքում եք, անգամ եթե ամեն օր ցուցադրաբար  փիփերթ մաքրեք, փոխանակ փողոցների սառույցն ու ձյունը մաքրեք, ամենաթանկարժեք մեքենաները նստեք, թեկուզ ձեր վզին  «Լյու-Վիտոն» փաթաթեք, իսկ ժողովրդի վզին՝ պարան, մեկ ա՝ բոլորդ նույն դժոխքում եք։ Ձեզնից էն մեկն էր չէ՞,  մի օր  գոռաց՝ «բարի գալուստ դժոխք» այ դա հենց ձեր մասին էր ու ձեզնով։ Ձեր խոստացած իրականությունը հենց դժոխքն է, վայելեք։Իրականում սուտ է՝ սատանան հեչ էլ պոզով-պոչով չի, մարդու տեսքովները ամենազզվելին են»։

← Վերադառնալ ցուցակին