Լուրեր
Այսօր իրական դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է. Եսայան
29.12.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր իրական դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է, մի առիթով ընկերներիցս մեկը զարմացավ, երբ ասացի, թե հայ քաղաքական դաշտում սիրածս քաղաքական գործիչը Վահան Հովհաննիսյանն է։ Դե, թող զարմանան, ես իմ քաղաքական համակրանքները /նաեւ՝ հակակրանքները/ չեմ փոխում ու, բարեկախտաբար, չեմ սխալվում․․
«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների, ձեր ազատության համար, մենք կառաջնորդենք ձեզ դեպի հաղթանակ: Սակայն եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում եք ապրել ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել և շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առաջ և հեռվից հետևել սեփական փրկությանը, ապա առավելագույնը, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: ․․․ Արդեն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար և հաղթանակ: Ձեր պայքարը և ձեր հաղթանակը: Պարզապես մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեկն առանց մյուսի չի լինում:
Իսկ դուք պայքարի փոխարեն ընտրում եք կախարդական հեքիաթը․․․». -Վահան Հովհաննիսյան: Կարծում եմ պարոն Հովհաննիսյանի նաեւ այս միտքն է այսօր խիստ արդիական»։
