Լուրեր
ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է․ Աբրահամյան
27.12.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շշմելու բան է․ Հայաստանում գտնվող մարդիկ, ավելի կոնկրետ՝ իշխանական գործիչները, օրը ցերեկով, պատմությունը խեղաթյուրելով, Արցախը հռչակում են ադրբեջանական, իսկ մեր երկրի գլխին և՛ հանցագործի, և՛ ագրեսորի պիտակ կարում, իսկ Բաքվում՝ ճաղերի հետևում գտնվող մարդը, այս դեպքում՝ Բակո Սահակյանը, ադրբեջանական դատարանում հայտարարում է, որ ղարաբաղյան շարժումից մինչև Արցախում պետականության ձևավորում և ամրապնդում որևէ հանցավոր բան չի եղել, իսկ ինքն էլ մասնակցություն է ունեցել այդ պայքարին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման գործողություններին։
Լևոն Մնացականյանը, ով գիտի, թե ՀՀ իշխանությունն ինչ դիրքորոշում և կեցվածք ունի Արցախի, ազգային ազատագրական պայքարի, պատերազմի թեմայով և պարզ է, որ ինչ էլ ասի արդեն խաղաքարտերը վաղուց բաց են, նույն Բաքվի դատարանում ՀՀ-ին ու հայ ժողովրդի շահերն է պաշտպանում` հերքում պատերազմին վարձկանների մասնակցությունը և ողջ պայքարի տրամաբանությունը դնում հայի` իր իրավունքն ու կյանքը պաշտպանելու առաջնահերթության վրա:
Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, մինչդեռ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է»։
