Լուրեր

Պատիվ էր եւ պատիվ է լինել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի՝ Հանրապետական կուսակցության համեստ ներկայացուցիչ․ Շարմազանով

26.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

« «Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար։ Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է։ Խնդիր լուծումն այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է»։

Սերժ Սարգսյան,օգոստոսի 10,2016
 
Հ.Գ. Սերժ Սարգսյանը  Վլադիմիր Պուտինին նամակ գրելուց ընդամենը 5 օր հետո ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում հստակ հայտարարել է,որ Արցախի խնդրի լուծումը պետք է լինի ինքնորոշման  իրավունքի ապահովման միջոցով։
Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցել է,որ ՀՀ եւ Արցախի շահը պատվով սպասարկել է թե պաշտոնական նամակներում,թե բանակցություններում եւ թե  ԵԱՀԿ ՄԽ երկիր ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում։
 
Պատիվ էր եւ պատիվ է լինել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի՝ Հանրապետական կուսակցության  համեստ ներկայացուցիչ»։

← Վերադառնալ ցուցակին