Լուրեր

Ի՞նչ սպասել էրդողանի խոստացած «խորհրդանշական քայլից»․ Եսայան

16.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ի՞նչ սպասել  էրդողանի խոստացած «խորհրդանշական քայլից»
 
Երբ Թուրքիայից ասում են, թե Հայաստանի   ուղղությամբ  եկող տարվա սկզբում կիրականացնեն «խորհրդաշնական քայլեր», ես սարսռում եմ։  Այսօր այդ երկրի նախագահը թուրք դեսպանների  համաժողովում նման հայտարարություն է արել եւ  չի էլ թաքցրել, որ իր համար  չկա Հայաստան, կա՝ ադրբեջան։ Ինքներդ  դատեք, ինչ մութ  երանգ ունի էրդողանի հետեւյալ  հայտարարությունը․ «Ադրբեջանի հետ մեր երկխոսության մեջ նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից», եւ, հավելել, թե   մոտ են խաղաղության համաձայնագրին։ 
 
«խորհրդանշական» բառը  իրականում, այո, շատ խորհրդանշական է, արդյոք   դա չի ենթադրում հայկական ազգային  խորհրդանշանների հերթական  պղծում, թրքացում, կամ, զուտ ձեւականորն, թուրքիայի տարածքում գտնվող, մզկիթ դարձած եկեղեցիներից մեկի մի անկյունում  նիկոլի նկարի տեղադրում։Չեմ պնդում, զուտ ենթադրում եմ։Բայց եւ, պատմությունը մեզ սովորեցրել է, գրողը տանի, օրինակներով էլ ցույց է  տվել, երբ թուրքը մեզ ուզում  է հերթական  յաթաղանի տակ պահել, մի խորհդանշական քայլ է անում, օրինակ՝  Գրիգոր Զոհրաբի հետ դինջ նստած «խորհրդանշական»  նարդի էր խաղում եւ հաջորդ օրը  կալանավորում եւ սպանում»։

← Վերադառնալ ցուցակին