Լուրեր
Ուրեմն ասեմ իմանաք, թե ինչի մասին է խոսքը․ Հովասափյան
16.12.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Րոպեներ առաջ Նիկոլը սենց մի բան ա գրել ու հերթական «աշխարհացունց», «աննախադեպ ձեռքբերման» լուրն ավետել, թե «Օձունում գտնվող հողատարածք է վերադարձվել պետությանը», ու հատուկ շեշտել կադաստրային արժեքը։
Քուա՛նշ Նիկոլ։ Էլի պիտի հիասթափեցնեմ․ գեղիցը մարդ կա։
Ուրեմն ասեմ իմանաք, թե ինչի մասին է խոսքը։
Տվյալ հասցեն Օձունի օդանավակայանի տարածքն է (առկա է նաև շինություն), որն իրականում միշտ էլ պետական է եղել, երբեք չի մասնավորեցվել, ընդամենը «ԴՕՍԱԱՖ»-ի բալանսում գտնվող գույք է եղել, որի լուծարումից հետո, բնականաբար, պիտի դառնար պետության սեփականություն, ոնց որ մշտապես եղել է։
Էլի թերզդ չանցավ․ հա, մի բան էլ ասեմ․ սիրելիներս, տենց հասցե Օձունում չկա, էնքան վռազել են, որ օդից հասցե ենգրել, ճպցրել, գնացել առաջ։
Ցըըըմփ․․․»:
