Լուրեր
Հանրային դիսկուրսը սահմանափակվել է ասֆալտով ու ցուցադրական «նորոգումներով»․ Սարոյան
14.12.2025
ՀՀԿխորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում գործող իշխանությունների ձեռամբ ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել, որի վրա հնարավոր լիներ կառուցել ապագա ձեռքբերումներ։
Գյուղատնտեսությունը՝ անկման մեջ, արդյունաբերությունը՝ կանգնած, առողջապահությունն ու կրթությունը՝ դեգրադացման փուլում։ Իսկ արտաքին ու ներքին քաղաքականության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Հանրային դիսկուրսը սահմանափակվել է ասֆալտով ու ցուցադրական «նորոգումներով», որոնք նախատեսված են միայն հացիվ ու ասֆալտի մակարդակով մտածող զանգվածին զբաղեցնելու համար։
Միևնույն ժամանակ՝ պետական պարտքն աճում է, երկրում օրեցօր ավելանում է քաղաքական բանտարկյալների թիվը, իսկ հասարակական մթնոլորտը թունավորվում է։
Եվ այս ամենից ուշադրությունը շեղելու համար իշխանությունը հետևողականորեն իրականացնում է ամենավտանգավորը` կատաղած հարձակում է իրականացնում Հայոց Եկեղեցու վրա, հարվածելով ոչ թե ինստիտուտին, այլ հայ ինքնության հիմքերին»։
