Լուրեր

Դեսպանի լալահառաչ խաղաղության հաստատման նեյնիմին չեմ անդրադառնա. Եսայան

11.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Օրերս, Գերմանիայում   ադրբեջանի դեսպանը ոչ միայն ներկա էր ՀՀ վարչապետի /դե, հիմա՝ էդա/ հետ հանդիպմանը, այլեւ հարց ուղղեց նրան։ 
Զուտ պատկերացրեք մի իրականություն, երբ ինչ-որ տեղ ադրբեջանի նախագահն է, կկարողա՞նա հայ դեսպանը, կամ, որեւէ հայ ներկա լինել էդ հանդիպմանը եւ դեռ հարց էլ ուղղել։Հնարավոր չի։
 
Բայց, գամ բուն  ասելիքիս։ 
Դեսպանի լալահառաչ խաղաղության հաստատման նեյնիմին չեմ անդրադառնա եւ, դա չէր էս դեպքում էականը, այլ այն, որ դեսպանը  գրեթե  պահանջեց, որ վարչապետը խոսի ՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, կրկնելով, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային  վտանգ  է ադրբեջանին։  Դե, սա էլ խոսեց, ասելով, որ  Սահմանադրական դատարանը եթե կորոշի, որ օրենքներին չի հակասում, չի փոխվի, եթե հակառակը՝  կանեն  դա։ Նախ՝ պատկերացրեք նիկոլի  համար աշխատող ՍԴ-ն հնարա՞վոր է  որոշի մի բան, որը իր ստնտուի սրտով չի լինի, իսկ նրա սրտում մեկ բան կա՝ անել  այն, ինչ իրենից պահանջում է ադրբեջանը։ 
 
Սա եւս՝ միջանկյալ դիտարկում։
Իսկ  հիմնականը եւ ամենակարեւորն այն է, որ ադրբեջանը շատ լավ գիտի, որ ՀՀ Սահմանադրության մեջ  ոչ մի տարածքային պահանջ էլ չկա։ Բայց եւ գիտի՝  հարկավոր է շատ արագ եւ քանի նիկոլն է,նրա ձեռքով վերացնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը, պետություն, որի հետ/նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի/ նույն ադրբեջանը  30 տարի եւ ավելի,բանակցել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ, հիմնարար երեք սկզբունքների    տրամաբանության մեջ՝ ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ, կարեւորագույնը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ապահովում։  Հիմա,  ձգտելով    դե- ֆակտո եւ դե-յուրե վերացնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը, Սահմանադրությունից հանել անկախ Հայաստանի Հանրապետություն ստեղծելու մասին «Անկախության Հռչակագիրը», մեր պետության ծննդյան վկայականը, ՀՀ պետականությունը, ադրբեջանը  ձեռքերն ազատելու է իր  անցյալի բանակցային պատավորվածություններից։ Կասի, չի եղել, չկա էն պետությունը, որի հետ խոսել ենք։  Կասեն՝ հիմիկվանը 4-րդ հանրապետությունն է, որի հետ սկսում ենք  զրոյական կետից։
 
Էս ա լինելու, չկասկածեք, սա է լինելու, եթե նիկոլը շարունակի մնալ վարչապետ։ Եւ, ԵԱՀԿ Մինսկի խումբը հենց այս պատճառով շուտափույթ  երկու կողմերը լուծարված հայտարարեցին։ Ուզում են ջնջել հետքերը․ վերջնականապես փակել Արցախի էջը։ Սրանց մոտ  Հայաստանի համար միայն մեկ կետ է գործում՝ զրոյական»։

← Վերադառնալ ցուցակին