Լուրեր

2024 թվականին Արցախի նախագահի հրամանագրով Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունականության ապահովման վերաբերյալ ռազմավարություն է ընդունվել

10.12.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արցախի խորհրդարանում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումներ է:
2023 թվականից հետո այս թեմայով մոտեցումները տարբեր են, այդ թվում` Արցախ հետվերադարձի տարբեր ճանապարհների մասին, սակայն այդ պրոցեսի  միջազգայնորեն ընկալելի ուղին հիմնված է ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հնարավորության վրա, որովհետև դա և´ հավաքականությունն է ապահովում, և´ անվտանգության երաշխիքները:
 
2024 թվականին Արցախի նախագահի հրամանագրով Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունականության ապահովման վերաբերյալ ռազմավարություն է ընդունվել:
 
Այն ներկայացնում է բոլոր այն առաջնահերթությունները, որոնք ըստ ուղղությունների պետք է ծրագրային տեսք ու աշխատանքային ուղղություններ ստանան:
Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս` թեման օրակարգում պահելու և այն առաջ մղելու համար»:

← Վերադառնալ ցուցակին