Լուրեր

Հիվանդանոցում տեսակցեցի հանրային գործիչ Միհրան Հակոբյանին, ում նկատմամբ այսօր հարձակում էր իրականացվել․ Աբրահամյան

08.12.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հիվանդանոցում տեսակցեցի հանրային գործիչ Միհրան Հակոբյանին, ում նկատմամբ այսօր հարձակում էր իրականացվել:
 
Վերջինս միջին ծանրության մարմնական վնասվածք ունի:
Միհրանը որևէ մեկի հետ անձնական, կենցաղային խնդիր, թշնամություն չի ունեցել: 
Ակնհայտորեն տեղի ունեցած վայրագությունը կապված է իր հանրային խոսքի, հնչեցված քաղաքական գնահատականների հետ, որին ի պատասխան խուժանապետությանը հարիր գործիքակազմ է աշխատել:
 
Իշխանության ներմուծած «արևմտյան արժեքներն» են, որի պարագայում հանրությունը միայն ծեծ, ջարդ, կալանավորում է տեսնում»:

← Վերադառնալ ցուցակին