Լուրեր

Դեկտեմբերի 5-7ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը․ Աճեմյան

08.12.2025

 ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Դեկտեմբերի 5-7ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ 
 
ԵԺԿ ընտանիքի անդամ մոտ 50 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵԺԿ Կանանց խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Գաբրիելան, ծագումով բուլղարացի և Բուլղարիայի նախկին արտգործնախարարը։
 
Վերջին տարիների ընթացքում Մարիա Գաբրիելան շատ ակտիվ դերակատարութուն է ունեցել Կանանց խորհրդի աշխատանքներում։ Կոնգրեսի քննարկումների ընթացքում իմ գործընկերներին մանրամասնորեն ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանցից բխող հետևանքները։Պետք է առանձնացնեմ ԵԺԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Դորիս Պակի հետ իմ քննարկումները և այն մտահոգությունները, որոնց մասին նա մշտապես բարձրաձայնում է , լավ տեղեկացված լինելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բարդ զարգացումներին»։
Հնարավոր է սա ուսում և ամբոխը նկարն է
 
 
Հնարավոր է սա ‎տեքստ, որում ասվում է «‎EPP WON December 5th and 6 ل‎»‎ նկարն է

← Վերադառնալ ցուցակին