Լուրեր
Դատապարտում եմ մարդու վրա հարձակումը, ցերեկով լինի թե գիշերով․ Եսայան
08.12.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դատապարտում եմ մարդու վրա հարձակումը, ցերեկով լինի թե գիշերով։Դատապարտում եմ մարդու իրավունքները պաշտպանելու համար գրանտներ ստացող ՀԿ երի քար լռությունը։
Դատապարտում եմ իրավապահ մարմինների անգործությունը։ Դատապարտում եմ միջազգային կառույցների,ՀՀ-ում գործող դեսպանատների քար լռությունը։Ե՞ւ, եւ ոչինչ։
Էս ձեր բռնապետական էժանագին սֆաթով ուր եք հասնելու,Եվրոպան ձեզ հաստատ չի սպասում, իսկ էն,ինչով խաբում են ձեզ սովորական կուտ է, կուտ են տալիս, էն,
որ Ղազախստանից ադրբեջանով եկավ ու հասավ ձեզ։
Հետաքրքիր է, ընդդիմադիր որ ուժի դուխը կհերիքի ու երկու տող կգրի դատապարտելով Միհրան Հակոբյանի հետ կատարվածը։
