Լուրեր

Կարիք չկա թիրախավորել խորհրդարանական ընդդիմությանը․ Շարմազանով

06.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Իսկ դուք Նիկոլին եք ընդդիմությու՞ն, թե՞ ՝ խորհրդարանական ընդդիմությանը։
Ընտրություններին ընդառաջ ակտիվացել են խորհրդարանական ընդդիմությանն ուղղված քննադատությունները։
 
Մի մասը մեզ քննադատում է Նիկոլին չհեռացնելու համար։ 
Մյուսներն ավելի հեռուն են գնում ու մեղադրում երկու ընդդիմադիր ուժերին իշխանափոխություն չցանկանալու մեջ։
Շարքային քաղաքացիներն իրավունք ունեն ու պետք է մեզնից պահանջեն ավելի արդյունավետ գործողություններ։
Բայց արդյո՞ք իրավունք ունեն մեզ մեղադրելու նրանք,ովքեր ոչինչ չեն արել Նիկոլին հեռացնելու համար։
 
Ու՞ր էիք դուք ,երբ Հանրապետականը ու ՀՅԴ-ն փողոցներից տուն չէին գնում:
Ու՞ր էիք դուք, երբ մենք ձերբակալվում ու կալանավորվում էինք։ 
Արդյո՞ք ազնիվ եք դուք, երբ «բոչկա» եք գլորում  տարիներ շարունակ Նիկոլի ռեժիմի դեմ ազնիվ պայքարած, բայց դրական արդյունք չգրանցած ընդդիմության վրա։
2024-ի հուլիսից մեծ հանրահավաք ու անհնազանդության ակցիաներ չեն եղել։
Կազմակերպեիք, համախմբեիք, պայքարեիք…
մենք էլ կգայինք, ձեզ կօժանդակեինք։
Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ։
Ինչպես ժամանակին  նշել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարիչը մնում է իշխանության, նախ եւ առաջ արտաքին ուժերի սատարման պատճառով։
Սա է գլխավոր պատճառը։
 
Եվ կարիք չկա թիրախավորել խորհրդարանական ընդդիմությանը։
Դրանով մենք մեր ընդհանուր նպատակին ՝ իշխանափոխությանը, ոչ թե մոտենում ենք, այլ ավելի ենք հեռանում »։

← Վերադառնալ ցուցակին