Լուրեր

Քրեակատարողական հիմնարկներ գնացողներս մեր շաբաթվա, ամսվա օրացույցում հատուկ նշումներ ունենք` ում և երբ գնանք, որ բոլորին հասցնենք. Աբրահամյան

03.12.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Քրեակատարողական հիմնարկներ գնացողներս մեր շաբաթվա, ամսվա օրացույցում հատուկ նշումներ ունենք` ում և երբ գնանք, որ բոլորին հասցնենք:
Այսօր հերթը «Նուբարաշեն» ՔԿՀ-ին էր` Դավիթ Համբարձումյանին էի տեսակցելու գնացել:
 
Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ:
 
Բայց ինչ էլ լինի, մեկ է` որևէ ձևով, որևէ մեկի գլխում չի տեղավորվում, թե ինչ հեշտությամբ են անմեղ մարդուն տարիներով դատական քաշքուկների մեջ ներքաշում, հետո առանց հիմքի նստեցնում:
 
Սա էլ կանցնի, սակայն մեծ հետք կթողնի ինչպես մարդկային ճակատագրերում, այնպես էլ այս ապօրինությունների շղթայում դերակատարություն ստանձնած պաշտոնատար անձանց կյանքում»:

← Վերադառնալ ցուցակին