Լուրեր

Թե ինչպես ինքը իրեն թաղեց․ Եսայան

02.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե ինչպես ինքը իրեն թաղեց

Նիկոլը հրապարակեց բանակցային փաթեթը, որի մասին ընդդիմությունը պահանջում էր հրապարակել,  ինքն էլ ձեւ էր անում, թե՝ հեսա կհրապարակեմ ու  կտեսնեք ինչ կլինի։ 
 
Էհ, հրապարակեց, իհարկե՝ կիաստություններով, բայց եւ դրանով   կրկին անգամ պարզ դարձավ, որ  հենց նիկոլը Արցախի հարցը   տարավ ու հասցրեց Արցախի  հանձնման, ոչ մի տող կամ բառ չկատարեց այն  փաթեթից, որում  ակնհայտ էր Արցախի հարցի հայանպաստ լուծումը։ Ի՞նչու չարեց՝ որովհետեւ իրեն հանձնարարել էին հանձնել Արցախը, որովհետեւ, մի  չարչու պես վաճառեց Արցախը, որովհետեւ տգետ էր ու հակահայ,  ու  իր կարդացածից ոչ մի բան չհասկացավ/եթե կարդացել էր/, որովհետեւ ի սկզբանե ինքը   ներդրվեց Արցախի հարցի այնպիսի լուծման համար, որ ընդունելի կլինի միայն ադրբեջանի համար։
Զուտ հիշենք ինչ էր  ասում 2018-2019-ին․
 
-ինքը իր զրոյական կետից է բանակցում
-ինչ-որ պետք է, էդ էլ բանակցում ենք
- պետք է լինի այնպիսի լուծում, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար, դե, հա, կողքից ասում էր նաեւ արցախցիների  համար, բայց ակնհայտ էր, որ դա իր հերթական ցինիկ սուտն էր,ինչը եւ ապացուցվեց 
-հետո  գոռաց՝ «Արցախը Հայաստան է»
-հետո գնաց եվրոպա  Արցախը ճանաչեց ադրբեջան։
-հետո պատերազմով հանձնեց, որ իրեն չասեն դավաճան
-հետո Արցախը 10 ամիս բլոկադայի մեջ էր եւ մատը մատին չխփեց
-հետո Արցախը հայաթափվեց
--հետո ՀՀ-ում արցախցիներին բռնում են,  բնակարանների հարցը չեն լուծում
Այս հետոները երկար կարող ենք շարունակել։ Բայց վերադառնանք  փաստին՝ ի՞նչ նպատակով հենց այսօր հրապարակեց  այս փաթեթը։Փաթեթ, որի ամեն տողը ընդդեմ նիկոլի է եւ Արցախի հանդեպ նրա   պահվածքի, փաթեթ, որից պարզ է դառնում, որ հենց նիկոլն է հանձնել Արցախը։
 
Ուրեմն՝ ի՞նչու ինքը  այսօր գնաց այս  ինքնամերկացմանը։ 
Արձանագրենք․այս փաթեթը  եւ ապա հոկտեմբերի 19-ի փաստաթուղթը, եթե իրականություն դառնար․ եթե նիկոլը չաշխատեր դրա դեմ եւ հակառակը չաներ․
 
- Արցախը ունենալու էր  կարգավճակ
- իրականացվելու էր   Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
-տեղի էր ունենալու հանրաքվե  
 -Արցախը ունենալու էր ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ
-Արցախի Հանրապետությունը ունենալու էր անվտանգության գոտի
Արձանագրենք ամենակարեւորներից մեկը եւս․
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիա/ԵՄ-ի ներկայացուցիչ/  հավասարը՝ հավասարի պես,   տղամարդավարի եւ ոչ մի, կրկնում եմ՝ ՈՉ ՄԻ  պահի   նրա նախագահության 10 տարիների մեջ,  խոսք չի գնացել Արցախը ադրբեջանին հանձնելու մասին։
Ուրեմն՝ ի՞նչու նիկոլը այս փաթեթը հրապարկեց հիմա, որի ամեն տողը հենց նրա դեմ է։
 
Իմ  կարծիքով  կա երկու պատճառ, գուցե՝ ավելին։
Ըստ իսկ առաջին պատճառն այն է, որ արդեն  լուծարված է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ  ալիեւը այլեւս վախեր չունի էս մասով եւ նիկոլին հրահանգել է հրապարակել, նկատի ունենալով, որ այդ փաթեթին այլեւս վերադարձ չի լինի։
Չարաչար սխալվում է եւ ալիեւը եւ իր  հոգեզավակը, վերադարձ լինելու է։
Ըստ իսկ՝ հաջորդ պատճառը՝ ալիեւի մոտակա  հերթական պահանջները այնպիսին են/հավանաբար շատ շուտով կլսենք ձայնը/ , որ այսպիսով նիկոլը  փորձում  է խլացնել իր հերթական հակահայ  քայլերը՝  սահմանազատման, եկեղեցու , բանակի,  կամ ՝ այլ  նույնքան կարեւոր եւ հակահայ հարցերում։
Կապրենք, կտեսնենք։
 
Բայց եւ արձանագրենք՝ Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթը այնպիսին էր, որ եթե   իրենից հետո եկածները   զուտ  իրականացնեին դա, այսօր կունենայինք եւ ազատ Արցախ, եւ՝ հզոր բանակ , եւ՝ արժանապատիվ դիվանագիտություն եւ ազգային հպարտություն»։

← Վերադառնալ ցուցակին