Լուրեր

Անամոթությունն էլ, վերջիվերջո, պետք է որևէ սահման ունենա․ Խաչատրյան

02.12.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Չեմ հասկանում, թե բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակումից հետո ՔՊ-ականներն ինչու են այսքան ոգևորվել։ Հրապարակված նյութերում չկա որևէ ամբողջական փաստաթուղթ, որի վրա նրանք կարողանային հենվել՝ իրավիճակը շահարկելու կամ սեփական պարտության պատասխանատվությունից խուսափելու համար։
 
Բայց, հակառակը, հիմա մեկը մյուսի հետևից փորձում են «հաղթական» ստատուսներ գրել՝ մոռանալով, որ հենց իրենք էին այն ուժը, որ կարճ ժամանակում քանդել են  ամբողջ բանակցային գործընթացը, պարտվել պատերազմում և հազարավոր հայորդիների արյան գնով պահված հայրենի հողը վերջնականապես հայաթափել ու հանձնել թշնամուն։
 
Անամոթությունն էլ, վերջիվերջո, պետք է որևէ սահման ունենա։
Հ.Գ. Այնուամենայնիվ շատերին հետաքրքրում է նաև զրոյական կետից սկսած փաշինյանական շրջանի բանակցային ժամանակագրության հրապարակայնացումը։ Հրապարակե՛ք, համեմատե՛ք ու խայտառակվեք վերջնականապես...»։

← Վերադառնալ ցուցակին