Լուրեր
Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին․ Շարմազանով
02.12.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քեզ առաջարկած
փաստաթութն ուղիղ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով,որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։
Լսու՞մ ես,Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում,որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։
Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։
Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ ։
Ստացանք պատերազմ։
Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։
Հեդթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
Այլեւս բանավիճելու բան չկա…
Մարդիկ թող կարդան ու տեսնեն,թե ինչ արհաէիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին»։
