Լուրեր

Արցախի ինքնորիշման իրավիւնքը ՝ Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է․ Շարմազանով

02.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Կարդացի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրեցի,որ ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ։
Թե բա ՝կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։
Հրապարակեցի՞ք,մոլոդեց։
Եվ հետո՞… 
 
Հերթական անգամ պարզվեց,որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն  է:
Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։
Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին»։
 
Հայաստանը պատրատ է փոխզիջումների, բայց ոչ թե միակողմանի զիջումների։
Արցախի ինքնորիշման իրավիւնքը ՝ Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։
Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։
Սրանք թեզեր են,որոնք պաշտպանում են ՀՀ ու Արցախի շահերը։
Այս նամակը դրական արդյունք էլ տվել է. դրանից հետո ՀՀ՚-ն ՌԴ -ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։
Եվ նույնիսկ 2019-ին Նըկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։
Ի՞նչ արեց Նիկոլը։
Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։
Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով» »։

← Վերադառնալ ցուցակին