Լուրեր

Բանակցային փաստաթղթերի հրապարակումը կեղծ օրակարգ է․ Սարոյան

02.12.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մինչ Արցախի բանակցային փաստաթղթերի հրապարակումը, որը իր սեփական ամոթն է, Արցախը հանձնած անձը բազմիցս հայտարարել է, անգամ պարծենալով,  թե «բանակցությունները սկսում է իր կետից»։ Բոլորս հիշում ենք այդ ամպագոռգոռ ինքնավստահությունը, կարծես պատմության ընթացքը բռնել էր իր ձեռքը։
Իրականում այդ «իր կետից» սկսված բանակցություններն ավարտվեց ազգային աղետով` Արցախը ամբողջությամբ հանձնվեց թշնամուն, հազարավոր հայորդիներ ընկան, հարյուր հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից, հայրենիքից ու ապագայից։
 
Հիմա, երբ հրապարակվում են բանակցային ինչ-որ փաստաթղթեր, պարզից էլ պարզ է, որ փորձ է արվում մի ձեռքով իրականությունը մանիպուլացնել ուռճացնել, մյուս ձեռքով սեփական մեղքը լվանալ։ Բայց փաստերը չեն մաքրվում՝ որքան էլ դրանք փաթեթավորվեն։
 
Ավելին՝ նույն պատասխանատուն հրապարակային երդմամբ հայտարարում էր, որ Արցախի հարցում «ոչ մի ցավոտ լուծում չի ընդունի առանց ժողովրդի հետ խորհրդակցելու»։ 
Դա ոչ միայն խախտվեց, այլև դարձավ բացահայտ խաբեություն։
Ժողովրդին խոստացավ մի բան, բայց փակ դռների հետևում արեց բոլորովին հակառակը՝ հասցնելով մեր ազգին պատմական աղետի։
 
Այնպես որ, բանակցային փաստաթղթերի հրապարակումը կեղծ օրակարգ է, որը շեղող էֆֆեկտ է առաջացնում հանրային ընկալման դաշտում»:

← Վերադառնալ ցուցակին