Լուրեր
Արդեն 15 օր է` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը զրկվել են ազատությունից․ Աբրահամյան
28.11.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն 15 օր է` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը զրկվել են ազատությունից և թեև նրանց հեղինակած փոդքաստը մի խումբ համառ մարդկանց շնորհիվ եթեր է գնում, սակայն տղաների բացն անկասկած նկատելի է:
Իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի Նարեկին ու Վազգենին բանտ նստեցնելուց բացի ոչնչացնի նաև նրանց հարթակը, սակայն եթերները շարունակվում են, իսկ տղերքին երկար ճաղերի հետևում պահել պարզապես հնարավոր չէ:
Դաշտը ապականած, հայհոյանքը որպես քաղաքական ուղի գիծ դարձրած իշխանությունը գառան դիմակով խոսում է եթերի ու դրա մաքրության մասին, կարծես հասարակությունը մոռացել է, թե ՔՊ ղեկավարն ինչ բառապաշարով էր խոսում ԱԺ ամբիոնից և ինչ գարշանքի էր վերածում սեփական ֆբ պատը:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և բոլոր քաղբանտարկյալներին»:
