Լուրեր

Հանգրվանային բոլոր փուլերում է միշտ ջրբաժան է լինում, երբ մարդիկ ընտրության շեմին են կանգնում. Աբրահամյան

28.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մեր երկրում տեսակի պայքար է: Դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ զինված ուժերում, և´ հոգևոր հարթությունում:
Հանգրվանային բոլոր փուլերում է միշտ ջրբաժան է լինում, երբ մարդիկ ընտրության շեմին են կանգնում: 
 
Անկախ քաղաքական, հասարակական ճնշումից, իշխանական շանտաժից, սպառնալիքից, մարդը որոշում է կայացնում` իր հետագա դերի ու ճակատագրի վերաբերյալ:
 
Հիմա Հայաստանում այդ փուլն է, որտեղ ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման մեջ է, հարմարվողականության և պայքարի, հանձնվելու և դիմադրության:
Պայքարը շատ ավելի գլոբալ է, քան կարելի է մակերեսին տեսնել և պայքարը ո´չ թե զուտ իրադրային հանգուցալուծման, այլ հայ ժողովրդի գոյության մարտի մասին է» :

← Վերադառնալ ցուցակին