Լուրեր

Հայաստանում ստեղծվել է մի իրականություն, որում ազգային ընդդիմադիր ուժերը բացառապես քաղաքական գործիքակազմով են պայքարում. Եսայան

27.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանում ստեղծվել է մի իրականություն, որում ազգային ընդդիմադիր ուժերը բացառապես քաղաքական  գործիքակազմով են պայքարում, քաղաքական բառապաշարով եւ քաղաքական ձեւերով։Փոխարենը,իշխանությունը զավթածները ամենաապաքաղաքական բառապաշարն ունեն,ամենա ոչ քաղաքական դրսեւորումները եւ ամենահակաքաղաքական գործելաոճը։
 
Ստացվում է այնպես,որ այսօրվա Հայաստանում ընդդիմությունը  ավելի պետականամետ է,քան՝ իշխանազավթները։ Չեմ վարանի ասել,նախկիններն են պետականամետ։ Իսկ այս սրանք իրենց ամեն քայլով վնասում,հարվածում եւ խարխլում են մեր պետության հիմքերը,մինչդեռ ազգային ուժերը գործում են զգույշ,որ չվնասեն շուտով եկող,ազատագրվող Հայաստանի շահերը։
 
Ամեն ինչ դեռ առջեւում է, չարը հավերժ չէ»։

← Վերադառնալ ցուցակին