Լուրեր

Այսօր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երկնային ծնունդն է. Աբրահամյան

25.11.2025

   ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երկնային ծնունդն է:
Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են Դավիթի և Եռաբլուրի դերն ու նշանակությունը մեր պետական-հասարակական կյանքում, այցելում էին նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին:
Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ, ով ամենաճակատագրական պահին առաջ նետվեց մարտական խնդիրը կատարելու և նահատակվեց:
 
Մինչև Եռաբլուրի դերը խորը գիտակցված չեղավ, մինչև հասարակությունն ամբողջապես չգիտակցի նահատակության խորհուրդն ու հայրենիքի պաշտպանի առաքելությունը, պետականության ընթացքն իր բնականոն հուն չի տեղափոխվի:
Փառք հայրենիքի պաշտպաններին,
հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր նվիրյալներին»:

← Վերադառնալ ցուցակին