Լուրեր
Բոլոր նախապայմաններն առկա են, որ «Մեծ Թուրանը» դառնա իրականություն. Հովասափյան
21.11.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրատվականներում տեղեկություն տարածվեց՝ համաձայն որի Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվելու է «Թուրքիստանով», այսինքն պանթյուրքիզմի տեսությունը, որն ավելի քան 130 տարի առաջ ստեղծվել էր և նպատակ ուներ միավորել ողջ թյուրքական աշխարհն, արդեն քայլ առ քայլ դառնում է «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն։
Ըստ էության՝ Թուրքիան այս գործընթացում լոկոմոտիվի դեր է ստնձնել և փորձում է Գեոքալփի թեզերը կյանքի կոչել։ Էրդողանը, ով իրեն համարում է Աթաթուրքի իրավահաջորդն ու նրա գաղափական հետևորդը, այսօր «փափուկ ուժի» կիրառմամաբ հանգիստ քայ-քայլ գնում է առաջ։
Փաստացի թյուրքական նարատիվի առանցքային նպատակն է ամրապնդել թյուրքական աշխարհի ներքին կապերը, այդ թվում՝ ընդհանուր պատմության, գրականության, քարտեզների և այբուբենի ստեղծումը։ Ի դեպ՝ դեռևս հոկտեմբերին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպություն վեհաժողովում, թյուրքական առաջնորդները ներկայացրել են ընդհանուր թյուրքական այբուբենը՝ 34 տառից կազմված, որը կոչված է մեկտեղել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը և խթանել թվային նորարարությունները թյուրքական աշխարհում։
Բնականաբար այս գործընթացում առանցքային է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», և Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում է՝ այն օր առաջ դառնա գործող իրականություն։ Դե իսկ քանի որ Հայաստանում ունեն Նիկոլի նման կերպար, ով հայտարարում է, թե ««խաղաղության հանգույցը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե ջրային ուղի լինի, մենք բոլորս միասին կկարողանանք խմել այս ջուրը», բոլոր նախապայմաններն առկա են, որ «Մեծ Թուրանը» դառնա իրականություն։
Հիմա ասում եմ՝ դե պատրաստվի՛ր, որ այդ ջուրն առաջիկայում գլխահակ խմելու ես, քանի որ դա էլ է քո առանցքային առաքելություններից մեկը»։
